Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ՊՆ–ին

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությանը հանձնարարական է տվել` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Նա այդ մասին հայտնել է Telegram–ում։
«Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,– գրել է նա։
Հիշեցնենք` Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները։
Փաշինյանը մի քանի ժամ առաջ մեկ այլ գրառում էլ արել` հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։