Կիևին ռազմական օգնության դադարեցումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի քննարկումների առաջնահերթ հարցերից է

Դմիտրի Պեսկով
Պեսկովը հստակեցրել է, որ Կիևին ռազմական մատակարարումների շարունակման թեման շոշափվել է ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կիևին ռազմական օգնության դադարեցումը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների օրակարգի առաջնահերթություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, իհարկե, առաջնահերթ է լինելու ցանկացած շփումների օրակարգում, որոնք այդ հարցով կանցկացվեն մեր և ամերիկացիների միջև։ Բայց հաշվի առնելով, որ սա բավական զգայուն թեմա է, դժվար թե կարիք կա այն հրապարակային քննարկել, գոնե հիմա», - հավելել է նա։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հստակեցրել է, որ Կիևին ռազմական մատակարարումների շարունակման թեման շոշափվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցում: