«Չայնիի» ոլորաններում «Volkswagen»-ն ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Նրա մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Այսօր ժամը 07:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր գլորվելով՝ բախվել քարերին և հայտնվել ձորում:
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: