Էլեկտրամոբիլների ներկրման քվոտան վերաբաշխելու անհրաժեշտության մասին են բարձրաձայնում «Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության» նախաձեռնող խմբի անդամները։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանն ասել է, որ կառավարությունը պետք է վերանայի դիլերներին և ֆիզիկական անձանց տրված սահմանաչափը։
Այս տարվա համար Հայաստանին հատկացվել է 8000 քվոտա, որից 5000-ը նախատեսված է քաղաքացիների համար, 3000–ը` դիլերների։ Փետրվարի 23–ին ՊԵԿ-ը հայտարարեց, որ էլեկտրամոբիլներն անմաքս ներկրելու քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է, մինչդեռ դիլերների մոտ սպառվել է ընդամենը 500 քվոտա։ Արտյոմ Հակոբյանի խոսքով` կյանքը ցույց տվեց, որ քվոտաների բաշխումը սխալ էր։