Սամվել Ալեքսանյանի ընկերություններում ստուգումներն օրինաչափ են. Էդուարդ Հակոբյան

Sputnik
ՊԵԿ նախագահին լրագրողները հարցրել են Սամվել Ալեքսանյանի ընկերություններում լայնածավալ ստուգումների մասին։ Էդուարդ Հակոբյանը վստահեցրել է, որ ամեն ինչ իրականացվում է ըստ օրենքի, ՊԵԿ-ն ունի ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվել է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Նա չի համաձայնել պնդումներին, թե իշխանությունը խնդիր է դրել խոշոր գործարարների հաշվին լրացնել բյուջեի դեֆիցիտը։