Կենտրոնական բանկի նախագահը նախօրեին հայտարարեց, որ Երևանում անշարժ գույքի գները նվազել են: Մարտին Գալստյանը դա բացատրեց հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտով։ Մարդիկ շտապել են ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքները ու այդ պատճառով էլ դեկտեմբերին դրանք հասել են պիկին։
Եվ, քանի որ մարզում դեռ շարունակում է գործել հարկերի վերադարձի ծրագիրը, անշարժ գույքի գներն աճում են։ Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովն այս պնդումներում էական է համարում, թե ինչ վիճակագրության վրա են դրանք հիմնված և ինչ ժամանակաշրջանի հետ են համեմատվում։