Ամերիկայի նախագահը Իրանին «սարսափելի հետևանքներ»-ով է սպառնացել, եթե Եմենի հութիները շարունակեն հարձակումները միջազգային նավագնացության ուղիների վրա։ Իրանն Ամերիկային մեղադրել է Գազայի վրա Իսրայելի նոր հարձակումների համար։ Եվ այս ամենը Իրանի գերագույն առաջնորդին ուղղված Թրամփի նամակի ֆոնին։ Նամակի բովանդակությունը չի հրապարակվում, բայց ըստ Իրանի արտգործնախարարության` շատ չի տարբերվում Թրամփի հրապարակային հայտարարություններից։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ նամակ է ուղարկել այաթոլլահ Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ինչ է տեղի ունենում Վաշինգտոն Թեհրան հարաբերություններում և ինչ տեղ ունի դրանցում Թել Ավիվը. խնդրել ենք պարզաբանել իրանագետ Նվեր Դավթյանին։