Բաքվի ապատեղեկատվական արշավի նպատակը ճնշումն

Sputnik
Ադրբեջանի քարոզչամեքենան իսկական գրոհ է սկսել`Հայաստանին մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ։ Ապատեղեկատվական արշավը սկսվեց մարտի 17-ին և այն, կարելի է ասել, ամենաակտիվն է վերջին շրջանում։ Ադրբեջանի՝այդ թվում նաև պետական լրատվամիջոցները լուրեր են տարածում, թե իբր Հայաստանը զինվում է և պատրաստվում է պատերազմական ռևանշի։
Հատկանշական է, որ ապատեղեկատվական այս գրոհըհաջորդեց խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու պաշտոնական Երևանի և Բաքվի հայտարարություններին։ Ինչ է ուզում Ադրբաջանն ու ինչ նպատակով է ձեռնարկել ապատեղեկատվական այս արշավը. հարցն ուղղել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։