Ռոստովի մարզի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, 500 մարդ է տարհանվել

Հրշեջ մեքենաներ
Հրշեջ մեքենաներ
Մոսկվայի ժամանակով 10:12-ին հրդեհը հաջողվել է մարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռոստովի մարզի Ակսայ քաղաքի «Մեգա» առևտրի կենտրոնի տարածքում գտնվող սրճարանում հրդեհ է բռնկվել, 500 մարդ տարհանվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչին։
«Ժամը 9:44-ին (Մոսկվայի ժամանակով) հաղորդում է ստացվել Ակսայի պողոտա 23 հասցեում գտնվող «Մեգա» առևտրի կենտրոնի ֆուդկորտի սրճարանում օդաքարշի բռնկման մասին», - ասել է նա լրագրողներին։
Մոսկվայի ժամանակով 10:12-ին հրդեհը հաջողվել է մարել։