Մի–28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմը զոհվել է․ ՌԴ ՊՆ

Կործանված ուղղաթիռը
Մի-28 ուղղաթիռի կործանման պատճառները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս, անձնակազմը զոհվել է: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«2025 թվականի մարտի 18-ին Լենինգրադի մարզի օդային տարածքում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս աղետի է ենթարկվել Մի-28 ուղղաթիռը։ Ուղղաթիռն ընկել է ամայի վայրում՝ բնակավայրերից հեռու։ Անձնակազմը զոհվել է։ Թռիչքն իրականացվում էր առանց մարտական համալրման»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը: Աղետի վայր է մեկնել ՌԴ Օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։ Ուղղաթիռի կործանման պատճառները պարզվում են։
Ողբերգություն Վաշինգտոնի երկնքում. ուղղաթիռի և ինքնաթիռի բախման վայրը` լուսանկարներում