ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդներ զոհվել են Գազայի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով

Бойцы ХАМАС и Исламского джихада с оружием в преддверии освобождения израильского заложника в Газе (30 января 2025). Хан-Юнис
Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Այսօր առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հինգ առաջնորդներ, այդ թվում՝ քաղբյուրոյի երկու անդամ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է շարժման աղբյուրը։
«ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդներ զոհվել են Գազայի վրա իսրայելական ավիահարվածների ժամանակ, այդ թվում՝ շարժման քաղբյուրոյի երկու անդամներ՝ Իսսամ ադ Դաալիսը և Աբու Ուբեյդա ալ Ջամասին, Գազայի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Աբու Վաթֆան», – հայտնել է աղբյուրը։
Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները, իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն դա բացատրել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը մերժելու հետ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 326-ի:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտերը չէին վերսկսվում բանակցությունները շարունակելու միջնորդների փորձերի պատճառով։ Այդուհանդերձ, Իսրայելն անջատեց էլեկտրամատակարարումն Գազայի աղազատիչ կայանում և փակեց մուտքը մարդասիրական բեռների համար։