Ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի. Մարտին Գալստյան

Sputnik
Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման գործող տոկոսադրույքը` 6.75 տոկոս։
Թեմային նվիրված մամուլի ասոլիսում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է նաև արտարժույթի փոխարժեքների վերջին տատանումներին ու դրանց հավանական պատճառներին։
«Ռուսական ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի»,– լրագրողներին ասել է ԿԲ նախագահը։