Խոսքը խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է. Սրբուհի Գալյան

Sputnik
Խոսքը խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է. լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը։
Օրեր առաջ, ներկայացնելով իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չնայած Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, բայց առկա պայմաններում հնարավոր չէ ժխտել, որ Սահմանադրության տեքստը պետք է ունենա նաև տարածաշրջանային նշանակություն։