Թուրք լրագրողները խոսել են հայ–թուրքական հարաբերություններում Ադրբեջանի ազդեցության մասին. Մինասյան

Sputnik
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հայկական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայից հրավրված շուրջ 2 տասնյակ լրագրողների։
Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները 3 օր են անցկացրել Հայաստանում, Նիկոլ Փաշինյանից բացի հանդիպումներ են ունեցել նաև հայաստանյան այլ պաշտնյաների հետ, այցելել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ։
Հայաստանից վերադառնալուց հետո Թուրքիայի հեռուստաընկերությունների եթերում և այլ լրատվամիջոցներում մոտ 20 ռեպորտաժ և 50-ից հոդվածներ են հրապարակվել։ Դրանց բովանդակության մասին թուրքագետների կարծիքները տարբեր են` ամենաբացասականից մինչև ամենադրական։
Արձագանքելով այդ տեսակետներին` է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ևս հաստատել էր, որ CNNTurk-ը հայանպաստ ռեպորտաժից հետո մեկ այլ հակահայկական ռեպորտաժ էլ հրապարակել էր ադրբեջանական կողմի ճնշմամբ։ Այդ ռեպորտաժը, սակայն, ավելի ուշ հեռացվել է լրատվամիջոցի յութուբյան էջից։
Թուրքական մամուլում հայաստանյան մեդիատուրի մասին պատմող նյութերն ուսումնասիրել է նաև թուրքագետ Նելլի Մինասյանը։ Նրա գնահատմամբ` հրապարակումներն ավելի շատ դրական երագներով են եղել։
«Ես տարիներով հետևում եմ թուրքական մամուլին, ու Հայաստանի մասին այդքան թեմատիկա, այդքան հետաքրքիր նրբերանգներով, անկեղծորեն, երբեք չէի հանդիպել»,- Sputnik Արմենիային պատմել է թուրքագետը` հավելելով, որ Հայաստանում հրուրընկալված լրագրողներն իրենց հոդվածներից զատ նաև այլ լրատվամիջոցներին են հարցազրույցներ տվել, որտեղ անկաշկանդ խոսել են հայ–թուրքական հարաբերությունների վրա Ադրբեջանի ազդեցության մասին։