Կեղծ լուրերը վկայում են, որ համաձայնեցումը չի բացառում ռազմական ճնշումը. Հարությունով

Sputnik
Վերջին օրերին Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկությունները` սահմանին կրակոցների մասին վկայում են, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը չի բացառում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական ճնշման շարունակումը. Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։
«Մինչ այս հայտարարությունները ադրբեջանական լրատվամիջոցներում նաև հրապարակումներ էին հայտնվում, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի ապրիլին»,– հիշեցրել է վերլուծաբանը։
Վերջին 2 օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Սյունիքի մարզում տեղակայված դիրքերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամեն անգամ ստիպված հերքում է կեղծ լուրերը։
Եվրոպական դիտորդական առաքելությունը ևս, ըստ էության հերքել է Ադրբեջանի հյտարարությունները` նշելով, որ մարտի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում պարեկները հայ-ադրբեջանական սահմանին որևէ արտառոց ակտիվություն չեն արձանագրել։