ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին պատրաստվում է զրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում Է Reuters գործակալությունը: Նրա խոսքով՝ հանգստյան օրերին մեծ աշխատանք է կատարվել, և Ուկրաինայում հակամարտությանը վերջ դնելու շատ լավ հնարավորություն կա:
«Հանգստյան օրերինմեծ աշխատանք է կատարվել։ Մենք ուզում ենք տեսնել, թե արդյոք մենք կարող ենք վերջ տալ այս պատերազմին։ Գուցեոչ: Միգուցե կարող ենք, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություն ունենք», - ասել Է Թրամփը լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական ՅուրիՈւշակովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստման թեման: Նրա խոսքով ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումներ են ընթանում, սակայն դեռևս ոչ պետությունների ղեկավարների մակարդակով:
Նշենք, որ ՌԴ ԱԳնախարար ՍերգեյԼավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50 տոկոսով, բայց պետք է խոսել միմյանց հետ: