Թրամփն Իրանին մեղադրել է հութիների հարձակումները համակարգելու մեջ

Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ն մի շարք ավիահարվածներ է հասցրել հութիների թիրախների ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Եմենի հութիների գրոհները համակարգելու մեջ` Թեհրանին սպառնալով սարսափելի հետևանքներով: Նա գրառում է արել «Truth Social» սոցցանցում։
«Իրանը պատասխանատվություն կկրի Եմենի հութիների հարձակումների շարունակման համար»,– հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ Իրանը ղեկավարում է հութիների յուրաքանչյուր քայլը՝ տրամադրելով հետախուզական տվյալներ,և մատակարարելով փող ու զենք։
Մարտի 15-ին Թրամփը հայտնել էր, որ հրաման է տվել զինվորականներին վճռական և հզոր ռազմական գործողություններ սկսել հութիների դեմ։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանից աջակցություն ստացող հութիները Կարմիր ծովում և Ադենի ծոցում մշտապես հարձակվում են ամերիկյան նավերի, ինքնաթիռների և դրոնների վրա: Մարտի 16-ի գիշերը ԱՄՆ-ն 47 ավիահարված է հասցրել Եմենի 7 նահանգների և մայրաքաղաք Սանայի ուղղությամբ: