Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ՀՕՊ-ը 3 ուկրաինական անօդաչու է խոցել Կուրսկի և Բելգորոդի շրջաններում. ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ
Երկու անօդաչու թռչող սարք է խոցվել Կուրսկի մարզի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները այսօր ցերեկը երեք ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել ՌԴ երկու մարզերի երկնքում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Մարտի 17-ին, ժամը 13.30-ից մինչև 14.30 ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական երեք անօդաչու թռչող սարք․ երկու ԱԹՍ՝ Կուրսկի մարզի տարածքում և մեկ ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես ՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը: