ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի տներից մեկում 95-ամյա կնոջ կիսամոխրացած դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«8-րդ փողոցի 3-րդ տան հատակին հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին: Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: