ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև-Լծեն ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով այդ հատվածը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է մարտի 17-ին, ժամը 07:18-ին։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել է մոտ 40 խմ քար․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի»,– ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ ոստիկանության պարեկաին ծառայության աշխատակիցները` սահմանել հերթապահություն։