ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրվող նոր զրույցը շատ կարևոր քայլ է: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա շատ կարևոր քայլ է, որը հետագայում կազդի իրավիճակի վրա»,-այսպես է մեկնաբանել Պեսկովը Պուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույցը, որը նախատեսված է երեքշաբթի՝ մարտի 18-ին:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գնում են երկկողմ հարաբերությունների վերակենդանացման և տարբեր մակարդակներում երկխոսության վերականգնման ճանապարհով: