Փաշինյանը կողմնորոշվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուի հարցում

Արթուր Նահապետյան
ՀՀ վարչապետը նշել է, որ նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ է ունեցել բոլոր թեկնածուների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետտ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար կառավարությանը ներկայացնել Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է արել սոցցանցի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի փուլն անցել են երեք թեկնածուներ` Պետրոս Մարտիրոսյանը, Արթուր Նահապետյանը և Գևորգ Քոչարյանը։
Փաշինյանը նշել է, որ նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ է ունեցել բոլոր թեկնածուների հետ, և Նահապետյանի թեկնածությունն առաջարկելու է այդ հանդիպումների արդյունքում։
Ի դեպ, թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ Արթուր Նահապետյանն առավելագույն միավորներն է հավաքել մրցույթային փուլում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի սեպտեմբերի 16-ից ղեկավարում էր Սասուն Խաչատրյանը, որը, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, 2024 թվականի նոյեմբերին պաշտոնից ազատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած SMS-ից հետո։