Լիբանանի նախագահը հրահանգել է պատասխանել Սիրիայի կողմից գնդակոծությունների դեպքում

Ժոզեֆ Աուն
Ժոզեֆ Աուն
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս զինյալներից բաղկացած խումբը հատել է Լիբանանի սահմանը, որտեղ բախում է տեղի ունեցել լիբանանյան կլաններից մեկի ռազմական թևի մարտիկների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը բանակին հրահանգել է պատասխան հարվածներ հասցնել Սիրիայի կողմից գնդակոծությունների դեպքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։
«Այն, ինչ տեղի է ունենում արևելյան և հյուսիսարևելյան սահմաններին, չի կարող այսպես շարունակվել, և մենք դա թույլ չենք տա։ Ես Լիբանանի բանակին հրահանգել եմ պատասխան հարվածներ հասցնել կրակի աղբյուրներին»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ 4 զինյալներից բաղկացած խումբը հատել է Լիբանանի սահմանը, որտեղ մարտի է բռնվել լիբանանյան կլաններից մեկի ռազմական թևի մարտիկների հետ: Սիրիացի զինյալներից երեքը սպանվել են։ Դրանից հետո լիբանանյան մի շարք սահմանամերձ բնակավայրեր հրետակոծվել են Սիրիայի կողմից։ Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ պատասխան հարվածներով ճնշել է կրակը: