«Արթիկ» ՔԿՀ–ում 49–ամյա կալանավորի դի է հայտնաբերվել. խցում գրություն է եղել

ՔԿՀ
ՔԿՀ
Դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում` պարզելու մահվան հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կալանավորված անձի դի է հայտնաբերվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում։
«ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված 1976թ. ծնված Ն. Ա.-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,– ասաց Նավիկյանը։
ՀՀ քննչական կոմիտեում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: