Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ՊՆ–ն հերքում է

ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ
Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն նմանօրինակ 5 հաղորդագրություն է տարածել, որոնք բոլորը հերքվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն` կրկին հերքել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա այսօրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է, որ տարածում է ադրբեջանական կողմը։ Իսկ մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն նմանօրինակ 5 հաղորդագրություն է տարածել, որոնք բոլորը հերքվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Հիշեցնենք, որ ընդամենը 4 օր առաջ` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։