Թիկնազորիս գետնին չեն տապալել, հրավիրել են, որը ես ողջունում եմ․Սուքիասյան

Sputnik
Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու էին իրավապահներն օրեր առաջ բերման ենթարկել իր թիկնազորի անդամներին։
«Զենք փնտրելու համար օպերատիվ տեղեկություններ պիտի ունենային։ Զենք փնտրելով չի, այլ հատուկ գործիքներով պիտի իմանան` զենք կա, նոր փնտրեն։ Բայց ոստիկանություն է, իրավունք ունի ցանկացած բան ասի։ Թիկնազորիս գետնին չեն տապալել, հրավիրել են, որը ես ողջունում եմ»․-մանրամասնել է ՔՊ-ական պատգամավորը։