Զանգը Ռուսաստանի նախագահ Պուտինին, կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ․Խաչատրյան

Sputnik
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին զանգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության հետ»․-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ «ԵՄ-ին անդամակցության մասին», իր խոսքով, պսևդոօրենքն առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունվելուց հետո Փաշինյանը կրկին զանգահարել էր Պուտինին և մանրամասներ ներկայացրել:
«Իրենք էլ են հասկանում, որ Արևմուտքը մի քիչ այլ առաջնահերթություններ ունի հիմա։ Եվրոպան ինքն է փորձում իր անվտանգային հարցերը լուծել ԱՄՆ-ի կողմից հայտարարված նոր քաղաքականության լույսի ներքո, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև որոշակի մերձեցում է տեղի ունենում»,- նշել է Խաչատրյանը։