ՌԴ-ն և ԱՄՆ-ն քննարկում են Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման նախապատրաստման թեման. Ուշակով

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ բանակցությունները կկազմակերպվեն, երբ դրա անհրաժեշտությունը առաջանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստման թեման: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի այս մեկնաբանությունը, որը ձայնագրվել է մարտի 13-ին, կիրակի օրը հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի Telegram ալիքում:
«Թեման քննարկվում է ամերիկացիների հետ։ Մենք պատրաստվում ենք հանդիպմանը, և այն կկազմակերպվի, երբ դրա անհրաժեշտությունը առաջանա», – ասել է Ուշակովը։
Նրա հիշեցրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շփումներ են ընթանում, սակայն դեռևս ոչ պետությունների ղեկավարների մակարդակով:
«Առայժմ այլ մակարդակներով շփումներ են ընթանում», - նշել է նա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել նույնիսկ 50 տոկոսով, բայց պետք է խոսել միմյանց հետ: