«Պլեսեցկ» տիեզերակայանից իրականացվել է «Անգարա-1.2» հրթիռակրի հաջող արձակումը

ВКС провели пуск ракеты-носителя Союз-2.1б с космодрома Плесецк
«Անգարա-1.2» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել արբանյակներ, որոնք նախատեսված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՌԴ օդատիեզերական ուժերը «Պլեսեցկ» տիեզերակայանից իրականացրել են արբանյակներով «Անգարա-1.2» հրթիռակրի արձակումը՝ ելնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության շահերից:
«Մարտի 16-ին՝ ժամը 13: 50-ին, Արխանգելսկի մարզում ՌԴ ՊՆ պետական փորձնական տիեզերակայանից օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի մարտական հաշվարկով հաջողությամբ իրականացվել է «Անգարա-1.2» թեթև դասի հրթիռակրի արձակումը», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Անգարա-1.2» հրթիռակիրը ուղեծիր է դուրս բերել արբանյակներ, որոնք նախատեսված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար: