Կրակոցներ Երևանի Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

«Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Երևանի Սարի թաղում հնչել են կրակոցներ, որի արդյունքում կա 1 զոհ, 1 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Պարզվել է` կրակոցները հնչել են Սարի թաղ 6–րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել են կրակված փամփուշտի գնդակ, արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։
Կայքի տեղեկություններով` մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
«Սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։