Հայաստանի 7 շախմատիստ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունը

Շախմատ
Շախմատ. Արխիվային լուսանկար
Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 7 ներկայացուցիչ մեկնարկել են հաղթանակով։
Առաջին տուրում հաղթանակ են տոնել Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արսեն Դավթյանը, Սարգիս Սարգսյանը։
Հայկ Երիցյանը խաղացել է ոչ ոքի, Վահան Նալբանդյանը` պարտություն կրել։
Առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։ Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։