Ադրբեջանի ՊՆ–ն 1 օրում 2 ապատեղեկատվություն է տարածել

Министерство обороны Армении
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ադրբեջանին ՊՆ–ն 1 օրում 2 ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր կեսօրին Ադրբեջանի ՊՆ–ն կրկին հայտնել էր, թե իբր հայկական կողմը կրակել է իրենց դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հերքեց նրանց տարածած տեղեկությունը` ասելով, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը
Գերատեսչությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, ընդամենը 3 օր առաջ` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Փաշինյանը Իրանի նախագահին պատմել է խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին