Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Զելենսկին չի ընդունում Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման փաստը

Վլադիմիր Զելենսկի
ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ սահմանային հատվածում ուկրաինական խմբավորումը լիովին մեկուսացված է և գտնվում է կրակային լիակատար վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ընդունում Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի շրջափակման փաստը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է խնայել ամբողջովին շրջապատված Ուկրաինայի զինված ուժերին: Պուտինն իր հերթին հայտարարել է, որ ըմբռնումով է մոտեցել Թրամփի կոչին և կարող է Ուկրաինայի զինվորականների նկատմամբ կիրառել մարդասիրության սկզբունքները:
«Մեր ուժերի գործողությունը Կուրսկի մարզի որոշ շրջաններում շարունակվում է։ Ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են հենց այնպես, ինչպես անհրաժեշտ է: Ուկրաինական ուժերի գործողությունների արդյունքում այլ ուղղություններից հետ քաշվել և այդ տարածաշրջան են բերվել զգալի թվով ռուսական ուժեր։ Մեր զորքերը շրջափակված չեն»,-ասվում է Զելենսկու տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ մարտի 13-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ սահմանային հատվածում ուկրաինական խմբավորումը լիովին մեկուսացված է և գտնվում է կրակային լիակատար վերահսկողության տակ: Նա ընդգծել էր, որ բոլոր գերիներին պետք է վերաբերվել մարդասիրաբար՝ ըստ ՌԴ օրենսդրության, սակայն ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը կիրառելի չէ օտարերկրյա վարձկանների նկատմամբ:
Ուկրաինան գրեթե կպահեր 1991 թ–ի սահմանները. Լավրովը՝ Կիևի սխալի մասին
Նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը դրական է արձագանքել Կուրսկի մարզում արգելափակված ուկրաինացի զինծառայողների ճակատագրի վերաբերյալ Թրամփի դիմումին: Մոսկվան երաշխավորում է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կյանքն ու կցուցաբերի արժանապատիվ վերաբերմունք, եթե Կիևը նրանց հրամայի վայր դնել զենքը և հանձնվել։