Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին թույլ են տվել լքել Ֆրանսիան

Դուրովը Ֆրանսիայում էր 2024 թվականի օգոստոսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Telegram» հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի թույլտվությամբ լքել է Ֆրանսիայի տարածքը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի թույլտվությամբ Ֆրանսիայից մեկնել է Դուբայ», - հայտնում է գործակալությունը:
Telegram-ի օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել իրավապահներին
Դուրովը ձերբակալվել էր օգոստոսի 24-ի երեկոյան՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում (ուր նա ժամանել էր Ադրբեջանից)՝ մասնավոր ինքնաթիռից դուրս գալուց հետո: Ձերբակալման առիթ է հանդիսացել «հավելվածում հանցագործությունների պլանավորման դեմ պայքարելու համար ֆրանսիական ուժային կառույցների հետ համագործակցելուց նրա հրաժարվելը»։
Դուրովի ձերբակալությունից հետո ֆրանսիական ԶԼՄ-ները գրել են, որ Telegram-ը սկսել է պատասխանել ֆրանսիական քննիչների հարցումներին: Ավելի ուշ հայտնվել է տեղեկություն, որ հավելվածի ղեկավարությունը պատասխանում է նաև այլ երկրներից ստացված հարցումներին։
Դուրովի ձերբակալությունից հետո Telegram–ը փոխել է մոդերացիայի քաղաքականությունը