Թբիլիսիի կենտրոնում սպանել են հայտնի քրեական հեղինակության եղբորը. տեսանյութ

Սպանության վայրը
Տղամարդու վրա մի քանի անգամ կրակել են մոտակայքով անցնող մեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Գիշերը Թբիլիսիի կենտրոնում՝ Ճավճավաձեի պողոտայում, գնդակահարվել է Լևան Ջանգվելաձեն՝ ազդեցիկ «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբայրը և Տագանկայի հանցավոր խմբավորման պարագլխի ընկերը:
Ինչպես պարզել է «Shot» տելեգրամյան ալիքը, 60-ամյա Ջանգվելաձեին գնդակահարել են մարտի 14-ի երեկոյան Ճավճավաձեի փողոցում՝ ռեստորանի մոտ։ Նրա վրա արձակվել է 9 կրակոց, կրակողին հաջողվել է փախչել դեպքի վայրից։
Ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, կրակոցների հետևանքով նաև վիրավոր կա: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է միջադեպը, կասկածյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Օրենքով գող Վիտյա Թբիլիսկին կալանավորվել է խուլիգանության համար
«Shot»-ը գրում է, որ Ջանգվելաձեն արտերկրից Վրաստան էր եկել՝ մասնակցելու իր ծանոթի հուղարկավորությանը։ Քաղաքում նա տեղաշարժվում էր թիկնապահների ուղեկցությամբ։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կապված է Ջանգվելաձեի և մեկ այլ հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի միջև կոնֆլիկտի հետ։
Լևան Ջանգվելաձեն զբաղվում էր եղբոր՝ Մերաբ Սուխումսկու գործերով։