ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի և Կուրսկի մարզերում:
Գերատեսչության տվյալներով` ընդհանուր առմամբ ոչնչացվել է 126 անօդաչու թռչող սարք։
Մասնավորապես, Վոլգոգրադի մարզի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 64, Վորոնեժի մարզում՝ 38, Բելգորոդի մարզում՝ 14, Բրյանսկի մարզում՝ 7, Ռոստովի մարզում՝ 2, Կուրսկում՝ 1 ԱԹՍ։
Սարատովի և Վոլգոգրադի օդանավակայաններում ինքնաթիռների ընդունման և ուղարկման համար գիշերը սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան երկու օդանավակայաններն էլ բնականոն ռեժիմով վերսկսել են աշխատանքը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։