ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ «Արմավիր» ՔԿՀ-ի 5 դատապարտյալները դադարեցրել են հացադուլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՔԿԾ լրատվության և հասարակայնության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Մեր մասնագետների բացատրական աշխատանքների արդյունքում նրանք որոշում են կայացրել դադարեցնել հացադուլը»,- ասաց Նավիկյանը։
Հիշեցնենք, որ 5 դատապարտյալներ հացադուլ էին սկսել մարտի 13-ից։ Իրենց դիմումում դատապարտյալներից 4-ը նշել էին, որ այս կերպ իրենց աջակցությունն են հայտնում հացադուլ հայտարարած 5-րդ կալանավորի՝ Հարություն Մուրադյանի օրինական դատավճռի իրականացմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարություն Մուրադյանը, իր խոսքերով, 2024-ի նոյեմբերի վերջին արդեն ազատության մեջ պետք է լիներ, բայց դատավորի սխալի պատճառով ստիպված կալանավայրում պետք է անցկացնի ևս երկու տարի՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։