Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Բաքուն ավելի վաղ հաղորդել էր, որ հայկական կողմն արդեն 5 ամիս է` ոչինչ չի անում տարեց կնոջ մարմինը վերցնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․ Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։
«Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։
Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 ամիս է՝ չի տանում Ստեփանակերտում մահացած Աղասյանի մարմինը:
70-ամյա Աղասյանը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նա ադրբեջանական ագրեսիայից և էթնիկ զտումներից հետո Արցախում մնացած սակավաթիվ հայերից էր։
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման