Դեռ 2018 թվականի սեպտեմբերյան մի օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց աշխատանքի գնալ հեծանիվով։ Տարիներ անց հեծանիվ վարելը Փաշինյանի մոտ սկսեց պարբերական բնույթ կրել։
Մոտ 1 տարի է, ինչ Փաշինյանը հեծանվային զբոսանքներ է կազմակերպում, որոնց մասնակցում են նաև շարքային քաղաքացիներ։ Վարչապետը հեծանիվ է վարում հիմնականում լուսադեմին, երբ երթևեկը համեմատաբար թեթև է, չնայած դրան, Փաշինյանին ուղեկցում են նրա անվտանգության աշխատակիցներն ու պարեկները։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը չի բավարարվում միայն Երևանով ու մարզերով. Հնարավորության դեպքում նա հեծանիվ է վարում նաև արտերկրյա այցերի ժամանակ, օրինակ` Մոսկվայում, Բեռլինում, Փարիզում ու Լոնդոնում։ «Հեծանիվը կյանք է, հեծանիվը վայելք է, հեծանիվը առաջընթաց է. կեցցե՛ հեծանիվը»․ սրանք Փաշինյանի խոսքերն են։
«Ուրախ կլինեմ, որ հեծանիվ վարելուն զուգահեռ, Երևանում լինեն նաև հեծանվային ուղիներ»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է հեծանվորդ Էդգար Նավասարդյանը։