Հիմնավորված չէ այն թեզը, որ հարկային նոր ռեժիմը կնպաստի ստվերի կրճատմանը․Ավագյան

Sputnik
Տարեսկզբից փոքր ու միջին բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5 տոկոսից հասնելով 10-ը տոկոսի, արտադրության ոլորտում՝ 3.5-ից հասնելով 7 տոկոսի, հանրային սննդի ոլորտում՝ 6-ից հասնելով 12 տոկոսի:
Տնտեսվարողները հարկային բեռի ավելացումը սպառնալիք են համարում փոքր ու միջին բիզնեսի համար։ Իշխանություններն էլ պնդում են, որ տնտեսվարողի հարկային բեռն ավելի ցածր կլինի, եթե մաքուր հաշվապահություն վարի և ստվերից դուրս գա։
Փոքր ու միջին ձեռնարկատիրության համար հարկային ռեժիմի փոփոխությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է «Փոքր ու միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանի հետ։
«Այսօր նույնիսկ հիմնավորված չէ այն թեզը, որ հարկային նոր ռեժիմը կնպաստի ստվերի կրճատմանը»․-նշում է Ավագյանը։