Վրաստանում նախատեսվում է թմրակախվածության հարկադիր բուժում սահմանել

Тбилисская центральная больница
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր քաղաքական խումբը մարտի սկզբին խորհրդարան են ներկայացրել օրինագիծ, որն ուղղված է թմրանյութերի ապօրինի իրացման համար պատժի խստացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Վրաստանի իշխանությունները քննարկում են թմրանյութերի դեմ պայքարի խստացման բարեփոխումների շրջանակներում թմրամոլների հարկադիր բուժում սահմանելու հնարավորությունը: Այս մասին խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Արչիլ Գորդուլաձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ակտիվորեն քննարկում ենք թմրամոլների բուժման տարբեր ձևեր, այդ թվում՝ հարկադիր բուժում նրանց համար, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Այս հարցը կարելի է դիտարկել ինչպես առաջին կոմիտեական լսումների շրջանակներում, այնպես էլ երկրորդ փուլում՝ հստակեցնելով առավել արդյունավետ մոտեցումները։ Մեր նպատակն է օգնել մարդկանց՝ հաղթահարել թմրամոլություն կոչվող ծանր հիվանդությունը», - նշել է Գորդուլաձեն։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է կոշտ պայքար մղեն թմրանյութեր տարածողների դեմ՝ միևնույն ժամանակ աջակցություն ցուցաբերելով կախյալ մարդկանց:
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը և «Ժողովրդի ուժը» ընդդիմադիր քաղաքական խումբը մարտի սկզբին խորհրդարան են ներկայացրել օրինագիծ, որն ուղղված է թմրանյութերի ապօրինի իրացման համար պատժի խստացմանը: Փոփոխությունների համաձայն՝ նույնիսկ փոքր ծավալի արգելված նյութերի վաճառքի համար կարող է սպառնալ մինչև 20 տարի և ավելի ազատազրկում: Վրացական օրենսդրության մեջ կհայտնվեն նաև «թմրավաճառ» և «թմրավաճառություն» պաշտոնական եզրույթները։
Կանխվել է շուրջ 450 մլն դրամի թմրամիջոցը մանր չափերով Հայաստանում իրացնելու փորձը
Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է խստացնել վարչական պատիժները թմրանյութերի ապօրինի արտադրության, ձեռքբերման, պահման, փոխադրման, առաքման և առանց բժշկի նշանակման օգտագործման համար` նույնիսկ փոքր քանակությամբ:
Փոփոխությունների համաձայն՝ թմրահանցագործությունների համար դատապարտված անձինք մինչև հինգ տարի ժամկետով կզրկվեն վարորդական վկայականից, պետական հաստատություններում աշխատելու, ինչպես նաև հրազեն ունենալու, պահելու և կրելու իրավունքներից: