Թրամփն ու Պուտինը զրուցել են․ մանրամասներ

Դոնալդ Թրամփն ու Վալդիմիր Պուտինը
Դոնալդ Թրամփն ու Վալդիմիր Պուտինը
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ քննարկում են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այդ մասին հայտնել է սոցիալական ցանցում։
«Երեկ մենք շատ լավ և արդյունավետ քննարկում ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և շատ լավ հնարավորություններ կան, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես ավարտվի», - գրել է նա:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինին խնդրել է խնայել Կուրսկի մարզում ամբողջությամբ շրջափակված ուկրաինական զինված ուժերին, և որ հիմա ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու շատ լավ շանսեր կան:
«Ես նախագահ Պուտինին խնդրել եմ պահպանել նրանց կյանքը։ Այլապես դա սարսափելի սպանդ կլինի, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - ասել է նա։
Հիշեցնենք` ՌԴ–ի և ԱՄՆ–ի պատվիրակությունները փետրվարի 18-ին հանդիպեցին Էր Ռիադում։ Հանդիպումից հետո ՌԴ արտգարծնախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ տևական դադարից հետո առաջին առերես բանակցությունների ընթացքում ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են պայմաններ ստեղծել համագործակցության լիարժեք վերականգնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում ընդլայնելու համար: Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են վերացնել դեսպանատների և այլ արտասահմանյան հաստատությունների գործունեության արհեստական սահմանափակումները և ուկրաինական ճգնաժամի շուտափույթ լուծման համար ստեղծել բարձր մակարդակի խմբեր: