ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Լոնդոնն առաջին անգամ ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։
Դեսպանատանը սա «պատմական քայլ» են անվանել, ասվում է Միացյալ Թագավորության դեսպանատան X սոցցանցի էջում հրապարակված գրառման մեջ:
«Մենք ուրախ ենք հայտարարել Գևին Թարբարդի նշանակման մասին: Սա պատմական քայլ է, որն ընդգծում է բրիտանա–ադրբեջանական գործընկերության ամրապնդումը և նոր հնարավորություններ բացում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության համար», – հայտարարել են դիվանագիտական առաքելությունից:
Ավելի վաղ Լոնդոն էր այցելել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որը հանդիպել էր Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ։