44-օրյա պատերզմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` Հայաստանի իշխանությունից պահանջելով միջազգային ատյաններից հետ չկանչել Հայասանից ներկայացված միջպետական հայցերը։
«Այդ միջպետական գանգատներով Նիկոլ Փաշինյանի անձնական պահանջները չեն որոշվում, այլ 100–ավոր մարդկանց խախտված իրավունքները։ Նա միանձնյա չի կարող այդպիսի որոշում կայացնել»,– հայտարարել են ակցիայի մասնակիցները։