Այդ ե՞րբ դարձանք մենք` ՀՀ քաղաքացիներս, Ադրբեջանի ներքին գործը. Մանե Թանդիլյան

Sputnik
Հայաստանի քաղաքացիները, հասարակական ու քաղաքական ուժերը շարունակում են միջազգային կառույցներից պահանջել` իրենց մանդատի շրջանակներում միջամտել Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարություններին ու բռնություններին։
Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի առաջ այսօր տեի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ լուռ նայելու ժամանակ այլևս չկա, իսկ գործողություն մենք չենք տեսնում։
Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ դատավարությունները համարում է իր ներքին գործը և այդ հիմնավորմամբ դրանք անցկացնում փակ։ «Այդ ե՞րբ դարձանք մենք` ՀՀ քաղաքացիներս, Ադրբեջանի ներքին գործը»,– իր ելույթում հայտարարել է Մանե Թանդիլյանը։