Ծայրահեղ խայտառակություն, որը մեզ դարձնում է հաշմանդամ պետություն․ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն այսպես է բնորոշել Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։
«Սա կարող է նախադեպ դառնալ և հետագայում նաև, օրինակ, Թուրքիան պահանջի, որ հայ-թուրքական սահմանին ևս չպետք է լինեն երրորդ պետությունների ուժեր»,- կարծիք է հայտնել Էդմոն Մարուքյանը։