Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո. Արարատ Միրզոյան

Sputnik
ԱԺ–ում այսօրվանից մեկնարկում են կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի 2024թ–ի կատարողականի քննարկումները, առայժմ` գլխադասային հանձնաժողովների մակարդակով։
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր առաջինը լսել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի զեկույցը։ Սակայն մինչ բուն զեկույցին անցնելը, նախարարը նախ խոսել է Ադրբեջանի հետ համաձայնեցված համաձայնագրի տեքստի բովանդակության մասին, իր ձևակերպմամբ` պատասխանել շահարկումների առիթ դարձած մի քանի հարցերի։
«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը 2 երկրներում բնակված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ իրենց նախնիներն ապրել են»,– հայտարարել է Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ Մինսկի խումբը կցրվի խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։