Գյումրիում ՔՊ–ի հնարավոր իշխանազրկումը կարող է տրիգեր հանդիսանալ ողջ երկրի համար. Sputnik Արմենիայի եթերում տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով ՏԻՄ ընտրությունների հնարավոր զարգացումների մասին։
«Գյումրիում հիմնական պայքարն ընթանալու է առաջադրված 4-5 ուժերի միջև, որոնց 90 տոկոսը լինելու է ոչ իշխանական։ Կարծում եմ իրենք շանս ունեն իրար հետ պայմանավորվելու, և համապատասխան համաձայնության պարագայում կարող են իշխանազրկել ՔՊ–ին Գյումրիում»,– ասել է Հակոբյանը։
Մարտի 30-ին Գյումրիում նախանշված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց մասնակցելու համար գրանցվել են 9 քաղաքական ուժեր։
Մարտի 15-ից հանրապետության երկրորդ քաղաքում պաշտոնապես կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, թեև այս ընթացքում ևս քաղաքական թեժ պայքարի, փոխադարձ մեղադրանքների պակաս, կարծես թե, չի զգացվել։