ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Առանց Ռուսաստանի համաձայնության պահուստային միջոցների ֆինանսական գործարքներից ստացված շահույթի յուրացումը գողություն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ելիսեյան պալատը պարզապես ցնծում է. հերթական անգամ ստիպված ենք նշել, որ մեր նախկին գործընկերները չեն հրաժարվում անօրինական կերպով յուրացնել կամ, եթե ամեն ինչ իրենց անուններով կոչենք, պարզապես գողանալ ռուսական ակտիվները, որոնք սառեցված են ԵՄ տարածքում ապօրինի սահմանափակումների շրջանակում», – ասել է նա։
Նա հավելել է, որ արգելափակված բոլոր միջոցները և դրանց եկամուտները ՌԴ սեփականությունն են։