Հրդեհ Խարբերդում. փրկարարները այրված դիակ են հայտնաբերել

Հրշեջներ. արխիվային լուսանկար
Հրշեջներ. արխիվային լուսանկար
Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվել է տան տանիք և խոտածածկույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Արարատի մարզում` Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է մարտի 13-ին` ժամը 13։12-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Անտառային փողոցի մոտակա ձորակում այրվում է տան տանիք և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:18-ին:
«Փրկարարները տանը հարակից խոտածածկույթում հայտնաբերել են քաղաքացու այրված դի»,– ասված է հաղորդագրությունում։
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 գմ), խոտածածկույթ, եղեգներ և ծառեր։
Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում տղամարդու դիակ է հայտնաբերվել